
Արմինֆո. Այսօր խորհրդարան անցած քաղաքական ուժերը, այսինքն, նրանք, ում սատարել է մեր ժողովուրդը, պետք է որոշում կայացնեն, իսկ մենք բոլորս պետք է ենթարկվենք այդ որոշմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը կամ գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից։ Այստեղ սցենարները շատ չեն, բայց երկու դեպքում էլ կան և բացասական կողմեր, և առավելություններ։ Բայց խնդիրը ձևի ընտրությունը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալը։ Երկու դեպքում էլ կարելի է հաջողության հասնել։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ փողոցային պայքարը միշտ էլ օգտակար է, բայց ամեն ինչ կախված է աջակցություն ստացած քաղաքական ուժերից: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով0՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ անմիջապես ընտրությունների օրը: Եվ, կարծում եմ, որ եթե մենք 2017 թվին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպացի դիտորդներն անպայման կարձանագրեին հետևյալը․ և նախընտրական շրջանում, և քվեարկության օրը ընտրություններն անցկացվել են համատարած խախտումներով", - նշել Է Սարգսյանը։
Նա նշել է, որ չի ակնկալում, թե այդ դիտորդները նման հայտարարություններ կանեն՝ հայտնի պատճառներով։ Չէ որ նախընտրական շրջանում նրանց քաղաքական ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել այսօրվա իշխանությանը, և այդ հանգամանքը կաշկանդելու է այդ դիտորդներին։
Լրագրողների դիտարկմանը, թե դիտորդներն, այնուամենայնիվ, որոշակի խախտումներ են արձանագրել, Սարգսյանը նշել է, որ դա ձևական արձանագրում է: Նա նշել է, որ նրանք չէին կարող գոնե դա չարձանագրել, չէ որ ամեն ինչ շատ ակնհայտ էր։ «Այն, ինչի մասին ես խոսում եմ, վերաբերում է վատ ընտրությունների գնահատականներին, որոնք սովորաբար տալիս են դիտորդները», - նշել է նա, համոզմունք հայտնելով, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կմտնի խորհրդարան, այլապես ամեն ինչ շատ տարօրինակ կլինի:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հրաժարվել էր մասնակցել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ։ Որոշում էր կայացվել կուսակցության անդամների ազատ կամարտահայտության մասին: