


Արմինֆո.Երեւանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնը, որը Հայաստանը կհամակի հյուսիսային երկրների՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ոգով:
Այցելուներին սպասում են ծանոթություն այդ երկրների մշակույթին, փորձագիտական քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, կինոցուցադրություններ, հասարակական նախաձեռնությունների ներկայացում և այլն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունից, Nordic Days-ը կմիավորի գաղափարները, ստեղծարարությունը և մարդկանց ՝ ուսումնասիրելու, թե ինչպես մշակույթն ու համագործակցությունը կարող են նպաստել ավելի կայուն, անվտանգ, ներառական և առաջադեմ հասարակությունների ստեղծմանը:
"Պանելային քննարկումների, ցուցահանդեսների, կինոդիտումների, երաժշտության, գրքերի, վարպետության դասերի և ընտանեկան միջոցառումների շնորհիվ հյուրերը կծանոթանան բարեկեցության, կայուն զարգացման, անվտանգության, հավասարության, կրթության, ստեղծագործության և առօրյա կյանքի նկատմամբ հյուսիսային երկրների մոտեցումներին, ինչպես նաև կկարողանան ամրապնդել կապերը Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների միջև", - ասվում է աղբյուրում:
Միջոցառման ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://www.facebook.com/events/961795590102582/?active_tab=discussion։
Nordic Days Yerevan 2026 փառատոնն անցկացվում է Հյուսիսային երկրների նախարարների խորհրդի աջակցությամբ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:



