


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է և ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի իր ընտրողների վստահությունը և առաջնորդվի երկրի շահերով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով քննարկումներն այն մասին, թե արդյոք կուսակցությունը կվերցնի պատգամավորական մանդատները որպես ընդդիմության առաջատար:
Նա նշել է, որ ընտրություններն ուղեկցվել են համատարած խախտումներով՝ ոչ միայն քվեարկության օրը, այլև ողջ քարոզարշավի ընթացքում: Ղահրամանյանի խոսքով, "Ուժեղ Հայաստանի" նկատմամբ կիրառվել են վարչական ռեսուրս եւ քրեական հետապնդման գործիքներ, ինչն արտահայտվել է կուսակցության ներկայացուցիչների զանգվածային հետապնդումների ալիքով:
«Դուք գիտեք, որ մենք տասնյակ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի դիմումներ ենք ներկայացրել։ Սակայն վերջնական որոշում կայացնելուց առաջ մենք մանրակրկիտ կվերլուծենք իրավիճակը, կտանք հավասարակշռված գնահատական և կկայացնենք որոշում, որը կհամապատասխանի մեր երկրի լավագույն շահերին", - ասել է Ղահրամանյանը։



