


Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո՝ այն դեպքում, երբ այդ տեղամասերը պետք է փակված լինեին, ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը։
Հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում գեներալը նշել է, որ համաձայն գործող օրենսդրության՝ այն քաղաքացիները, ովքեր ժամը 20:00-ի դրությամբ գտնվում են ընտրատեղամասի տարածքում, իրավունք ունեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ «Այս դրույթը վերաբերում է բոլորին, և զինծառայողները բացառություն չեն»,- ասել է Էդվարդ Ասրյանը։
Այն հարցին, թե ինչու են այդ դեպքում զինվորներին ուշ հասցրել ընտրատեղամաս, ԳՇ պետը մատնանշել է նրանց ծառայության բնույթը, և որ նրանք չէին կարող ժամանակից շուտ լքել ծառայության վայրը։
Նշենք, որ համացանցում տարածում էին գտել կադրեր զինվորների մասնակցությամբ, ովքեր խմբերով ժամը 20:00-ից հետո քվեարկում էին ընտրատեղամասերում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 49,83%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապվող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (դաշինքը), որը ստացել է ձայների 23,28%-ը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 9,93%-ի աջակցությունը։



