


Արմինֆո.Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը ՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
"Շնորհավորում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Վարչապետ Փաշինյանը ցույց տվեց առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտություն Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը", - ասվում է նրա ուղերձում:
Նշենք, որ 2018 թվից հետո Հայաստանը ղեկավարող թավշյա իշխանությունները որդեգրել են Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդման գիծ: Այդ առումով երկու երկրների մայրաքաղաքներում ստեղծվել են ռեզիդենտ դեսպանություններ։ Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի վրա 2023 թվականից հաճախակի դարձած հարձակումները։



