


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները, սիրելի Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր գործընկերությունն ավելի ամրապնդելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների, ի պաշտպանություն Հայաստանի խաղաղության և ինքնիշխանության, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար»։



