


Արմինֆո. Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում հունիսի 8-ին, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ կստորագրվի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարություն՝ Ստամբուլի հռչակագիր։ Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։



