


Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 204 ընտրատեղամասերի հաշվարկների առաջին արդյունքները, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 55,72 %:
ՀՀ ԿԸՀ օնլայն ցուցատախտակի տվյալների համաձայն՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 21,82 %, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 8,89%, գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5,04%:
Մնացած թեկնածուների արդյունքներն առայժմ ցածր են անհրաժեշտ անցողիկ շեմից: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%: Տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում ընտրություններին քվեարկել է 1.476.597 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցող մոտ 2 միլիոն 505 հազար 228 քաղաքացիներից:
Նախորդ՝ 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել էր ընտրողների 49,41%-ը կամ 1 281 911 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից: Հայաստանում բացվել է ընդհանուր առմամբ 2005 ընտրատեղամաս։



