


Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 110 ընտրատեղամասերի հաշվարկների առաջին արդյունքները, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 57,14 % կամ 11․073 ձայն:
ՀՀ ԿԸՀ օնլայն ցուցատախտակի տվյալների համաձայն՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 21,43% կամ 4․152 ձայն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 8,21% կամ 1․590 ձայն, գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5,1% կամ 988 ձայն:
Մնացած թեկնածուների արդյունքներն առայժմ ցածր են անհրաժեշտ անցողիկ շեմից: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%: Տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում ընտրություններին քվեարկել է 1.476.597 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցող մոտ 2 միլիոն 505 հազար 228 քաղաքացիներից:
Նախորդ՝ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել էր ընտրողների 49,41%-ը կամ 1.281.911 մարդ՝ ընտրության իրավունք ունեցող 2.593.572 մարդուց:



