


Արմինֆո.Էկզիտպոլերի (Exit polls) տվյալներով՝ Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները ավելի շատ ձայն են հավաքում, քան իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Սոցիալական ցանցերում հայտնված էկզիտպոլերի տվյալների համաձայն՝ ՔՊ-ն հավաքում է ձայների 32.7%-ը, իսկ ընդդիմադիր դաշինքները՝ «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29.0%, «Հայաստան»-ը՝ 13.2%, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 6.1%: Դրանց հաջորդում է նոր ընդդիմադիր ուժը՝ «Միասնության թևեր»-ը՝ ձայների 4.6%-ով:
Նշենք, որ նախնական տվյալներով ընտրատեղամասերում մասնակցությունը մոտեցել է 60%-ին:



