
Արմինֆո. Հունիսի 7-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գժին ստացվել է 17 ահազանգ։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
«Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 615 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 662 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 290 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 113 քաղաքացու», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները ։ Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08: 00-ին բացվել է 2500 ընտրական տեղամաս, որոնց մեծ մասը հագեցած է հսկողության տեսախցիկներով։ Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն, երկրի 2,5 մլն-ից մի փոքր ավելի քաղաքացի ունի ընտրելու իրավունք: Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14,48 տոկոս: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Առավել ժողովրդականությւոն են վայելում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը: Վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին։