


Արմինֆո. Ընտրական տեղամասերն իրենց աշխատանքը սկսել են ժամը 08:00-ին: Այս պահի դրությամբ 48 տեղամասերում հանձնաժողովի անդամներ են բացակայել: Այս մասին հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վա՞հագն Հովակիմյանը։
Մասնավորապես, նա հայտնել է, որ 2005 ընտրական տեղամասերից 48-ում հանձնաժողովի անդամները բացակայել են։ Ընդ որում, միայն երեք դեպքում են բացակայել ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ երկու նախագահ և մեկ քարտուղար։
«Սակայն մեր Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս շարունակել գործընթացը նույնիսկ հանձնաժողովի որևէ անդամի բացակայության դեպքում», - նշել է Հովակիմյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները նշանակում են հանձնաժողովի նոր անդամներ։
ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ ընտրական գործընթացն ընթանում է բնականոն հունով, իսկ առաջացող տեխնիկական խնդիրներն օպերատիվորեն վերացվում են։
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ ընտրական իրավունք ունի երկրի 2,5 միլիոնից փոքր-ինչ պակաս քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։
Արշավի ֆավորիտների թվում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Միևնույն ժամանակ, վաղ առավոտից դիտորդներն ու ԶԼՄ ներկայացուցիչները հայտնում են քվեարկության կազմակերպման ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին։



