


Արմինֆո. Հունիսի 6-ին, ժամը 15: 00-ին Երևանում ՀԲԸՄ դահլիճում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբան, ցեղասպանագետ Ռայմոնդ Գեւորգյանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը (1918-1922)» գրքի շնորհանդեսը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են միջոցառման կազմակերպիչների մամուլի ծառայությունից, աշխատության մեջ հեղինակն ուսումնասիրում է Օսմանյան կայսրության և դրան հաջորդած քեմալական շարժման քաղաքականությունը ցե0ղասպանությունից մազապուրծ հայերի և հույների նկատմամբ: "Գրքում հիմնավորվում է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությամբ և երիտթուրքական վարչակարգի անկմամբ։ Հեղինակի հետազոտության համաձայն՝ 1920-ական թվականների սկզբին Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) իշխանությունը շարունակել է հայերի և հույների բռնի տեղահանումն ու հետապնդումները՝ իրենց պատմական բնակավայրերում նրանց ներկայությունը վերջնականապես վերացնելու նպատակով", - նշվում է հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերեն՝ 2023 թվականին: Ռուսերեն հրատարակությունը լույս է տեսել Նարեկացի ինստիտուտի, "ԱՆԻՎ" հայագիտական հետազոտությունների աջակցության զարգացման հիմնադրամի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) համագործակցության արդյունքում:
Աղբյուրի համաձայն, Գևորգյանը ղեկավարել է Փարիզի Նուբարյան գրադարանը, դասավանդել Փարիզի Սեն Դենի համալսարանում, եղել է Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավարը և "Արդի հայոց պատմություն" գիտական հանդեսի խմբագիրը:



