
Արմինֆո. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ, հայտարարել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Այնուամենայնիվ, Պուտինը մտահոգիչ է անվանել ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ծրագրերը, առավել ևս՝ Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկը օրենսդրական մակարդակով ձևակերպելու Հայաստանի որոշումը։ «Մենք, անշուշտ, մտահոգվեցինք դրանով, եթե օրենք է ընդունվել, և դա ոչ թե պարզապես խոսակցություններ են, այլ օրենք»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Դրանք տարբեր ստանդարտներ են, տեխնիկական կարգավորումներ գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտներում։ Շատ բաներ կան, որոնք չեն համընկնում։ «Ես շատ կցանկանայի, որ պատմական հեռանկարում տնտեսության զարգացման համար այս բոլոր շատ կարևոր պահերը և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ-ի մոտ համընկնեին «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»։ Բայց դա անհնար է, դա տեխնոլոգիապես հիմա հնարավոր չէ անել»,- ասել է ռուսական առաջնորդը՝ ընդգծելով, որ դրանից է կախված շուկաների կազմակերպումը, կարգավորումը ԵԱՏՄ ներսում։
«Լրիվ վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է համարում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու հարցով։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ։ Եվ վերջ, մենք ոչ մի հավակնություն (դժգոհություն) չունենք, մենք կպահպանենք բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ, թե որ ուղիով գնալու որոշում էլ նա կայացնի»,- ասել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ վատ բան չի տեսնում նրանում, որ քաղաքական ուժերը, որոնք կանգնած են Փաշինյանի թիկունքին, կողմնորոշվում են դեպի արևմտյան ստանդարտներ։ «Գործող վարչապետի թիկունքին կանգնած քաղաքական ուժերը, նրանք վաղուց, կարծես թե խոսում են, չեն ամաչում, բացահայտ են դա անում։ Իրականում այստեղ վատ բան չկա, կողմնորոշվում են ինչ-որ արևմտյան ստանդարտների, եվրոպական ստանդարտների վրա»,- ասել է Պուտինը։
Պետության ղեկավարը նշել է. «Ես համարում եմ, որ դա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի իրավունքն է, որպիսին Հայաստանը, անկասկած, հանդիսանում է՝ ընտրել այնպիսի առաջնահերթ, ինչպես իրենք են կարծում, և երկրի զարգացման, անկախության ու ինքնիշխանության ամրապնդման համար արժեքավոր, տնտեսության համար գլխավոր թե՛ ստանդարտներ, թե՛, համապատասխանաբար, գործընկերներ»։