


Արմինֆո. Երևանի Ազատության հրապարակում ընթանում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության բազմամարդ հանրահավաքը:
Լրագրողների հետ զրույցում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում: Իշխանությունը գնում է իշխանությունը պահողների ոտքերի տակից, և այն պահելը, նույնիսկ, ուժային կառույցների ներգրավմամբ, պարզապես, անհնար է ։ "Հասել ենք նրան, որ հայտնվել ենք գերտերությունների միջև, ասես՝ ծուղակում, և այդ ծուղակի գլխավոր սուբյեկտը ժողովուրդն է։ Ինչու երկիրը վերածել կռվախնձորի։
Այդքան ասում է, որ խաղաղություն է եկել, ու՞ր է այդ խաղաղությունը: Ու՞ր է այդ փաստաթուղթը: Բանավոր պայմանավորվել են՝ ընդամենը։ Այս ամենից հետո նաև խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ՝ ժողովրդի գլխին բերելով տնտեսական պատերազմ, որը կհանգեցնի ձեռնարկությունների սնանկացման, աղքատության աճի և երկրի քաղաքացիների վիճակի կտրուկ վատթարացման", - նշել է Ծառուկյանը ։



