
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ավարտված է:
"Հայաստան և Ադրբեջան. Այդ հակամարտությունն ավարտվել է։ Եվ ոչ թե, պարզապես, ավարտվել է, այլ ավարտվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես ստորագրեցի երեկ, որը ստեղծում է բարգավաճման նոր ուղի, TRIPP ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման"), որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես՝ Հայաստանին, միևնույն ժամանակ, հարգելով նրա ինքնիշխանությունը, որպեսզի նրանք իսկապես օգուտ քաղեն դրանից", - ասել է նա ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ։
Ռուբիոյի հավաստմամբ՝ ամերիկյան վահանը հաստատվել է, ինչը նշանակում է, որ կիսագնդի ավելի քան 14 երկիր համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ - ի հետ ահաբեկչության, թմրանյութերի և անվտանգության դեմ պայքարի հարցերում:
"Եվ մենք կարծում ենք, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այդ թիվը կաճի, քանի որ ընտրությունները փոխում են տարբեր երկրների ղեկավարությունը։ Մենք հյուրընկալեցինք հազվագյուտ հանքանյոութերին նվիրված նախարարական խորհրդաաժողով, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրներ ողջ աշխարհից, եւ բոլորը ստորագրեցին ԱՄՆ - ի գլխավորած համագործակցության համաձայնագիր ՝ մեր զարգացող տնտեսությունների համար հազվագյուտ հանքանյութերի կարևոր մատակարարումները հասանելի դարձնելու և Չինաստանից չափազանց մեծ կախվածությունը կանխելու համար", - հավելել է Ռուբիոն:
Հայաստանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած այցի շրջանակներում մայիսի 26-ին ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ․ ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն; ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր; ՀՀ և ԱՄՆ միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր: Իսկ մայիսի 4-ին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ընթացակարգի ավարտի և այն վավերացման ուղարկելու մասին ։