
Արմինֆո.Արդեն արցախցիների 600 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված հետևանքով սեփական գույքի պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Արցախ" միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։
Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել մեկնաբանությամբ տրված փոքր թերթիկը, որից հետո Ձեզ հետ կկապվեն և միասին կլրացնեք հիմնական դիմումաձևը: Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով:
Հ.Գ. Գործընկերների հետ միասին արդեն շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ, որը հնարավորինս շարունակելու ենք», - իրավապաշտպանը:
Նշենք, որ դիմումներն ընդունում է "Արա Ղազարյան" իրավաբանական ընկերությունը ՝ համագործակցելով "Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն" (ICLaw) և "Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության միություն" հասարակական կազմակերպությունների հետ: ՄԻԵԴ դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը հետևյալ հղումով ՝ https://docs.google.com/.../1FAIpQLSf9qH9awYf.../viewform. Բացի այդ, կարելի է զանգահարել (010) 220012 հեռախոսահամարով ժամը 10: 00-18: 00, գրել էլ. փոստին [email protected]՝ հանդիպում կազմակերպելու համար, կամ այցելել Բաղրամյան պողոտա, 25 շենք, 2-րդ հարկ, բնակարան 8 հասցեում գտնվող իրավաբանական գրասենյակ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։ Հավելենք, որ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել նաև արցախցիների ունեցվածքը Ստեփանակերտում և Արցախի շրջաններում: Ամբողջ գյուղեր ջնջվում են երկրի երեսից ։