


Արմինֆո. Ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանից հարստացված ուրանի դուրս բերման հարցը չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին:
"Իրանի եւ Պակիստանի միջեւ խորհրդատվությունների եւ պատվիրակությունների փոխանակման ներկա փուլում, ինչպես նաեւ ամերիկյան կողմի հետ շփումների որեւէ փուլում հարստացված ուրանի դուրս բերման հարցն, ընդհանրապես, չի քննարկվում", - նշել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները:



