


Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ-ին և Դանիել Իոնիսյանին դիտորդի մանդատից զրկելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի "Լուսավոր Հայաստան" կուսակցության միջնորդությունը:
Ընդ որում, նիստի արդյունքում Հայաստանի ԿԸՀ-ն "Իրազեկ քաղաքացիների միավորմանը" կոչ է արել հեռացնել "Լուսավոր Հայաստանի" մասին բացասական հրապարակումները՝ ընդգծելով հետագայում նման հրապարակումների անթույլատրելիությունը:



