


Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին մեղադրել է լրտեսական գործունեության մեջ:
Facebook-ի իր տեսաուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ "կալուգացի օլիգարխին պետք է դատել ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից, մանկապարտեզներից ու զորամասերից էլեկտրաէներգիա գողանալու, այլև Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ուղղված գործողությունների համար": "Մասնավորապես, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման երկրի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Այս լրտեսական գործունեությունը չի աշխատի: Հիմա թող կալուգացի օլիգարխը պատրաստվի նրան, որ ևս 10 տարի չի կարողանա լքել Հայաստանը։ Նա պետք է նստի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, որպես էլեկտրաէներգիայի գող և որպես փողեր լվացող",-հայտարարել է ՀՀ վարչապետը։



