


Արմինֆո. "Քարոզարշավի ժամանակ մարդիկ ավելի հաճախ են դիմում ինձ՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խնդրանքով", - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Նա եզրակացրել է, որ հայ ժողովուրդը հոգնել է Նիկոլ Փաշինյանից և նվաստացումներից։ "Այդ պատճառով մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովրդին օգնելու համար", - ասել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք պարտվելու դեպքում մտադիր է վերադառնալ Ռուսաստան, Կարապետյանը վստահեցրել է, որ իր կուսակցությունը չի պարտվի, և այդ դեպքում գործող վարչապետը ստիպված կլինի մեկնել Ադրբեջան:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսը՝ նա նշել է, որ ամենևին դեմ չէ, սակայն անհրաժեշտ է ներկայացնել, թե որն է նման միջոցառման նպատակը:
"Պարտված իշխանությունը ի՞նչ է ցույց տալիս։ Երեք պատերազմ պարտված իշխանությունը ցույց է տալիս, թե ու՞մ շնորհիվ է պարտվել",- հարցրել է նա:



