


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած այցի շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" նախագծի վերաբերյալ:
Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկ Ռուբիոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր, նաեւ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։



