


Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Մենք նպատակաուղղված ենք տնտեսական, հումանիտար զարգացմանը, մենք նպատակ ունենք փոխադարձ հարգանքի հիման վրա լուծել այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերը", - ասել Է դիվանագետը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ և ԵԱՏՄ անդամության հարցում՝ նշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը: Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե"քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն ուղարկվել է Հայաստանի խորհրդարանի հաստատմանը։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է:



