


Արմինֆո.Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում անցկացված Կենսաբանության II միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 5 բրոնզե մեդալ:
Ինչպես հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 100 դպրոցական՝ 17 երկրից:
Հայաստանը ներկայացրել են ԵՊՀ (Երևանի պետական համալսարան) STEM ավագ դպրոցի, Երևանի «Հերացի» ավագ դպրոցի և Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաները:
Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային): ԵՊՀ STEM ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն արժանացել են բրոնզե մեդալների:
Ըստ աղբյուրի՝ Կենսաբանության I միջազգային բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 4 բրոնզե մեդալ:



