
Հայ դիվանագետները հնարավոր ամեն բան արել են՝ ԵԽԽՎ կողմից խորհրդարանականներ Ռոբերտ Ուոլթերի և Միլիցա Մարկովիչի զեկույցների ընդունմանը խոչընդոտելու համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՀամոզված եմ, որ դիվանագետների, ինչպես նաև սահմանը պաշտպանող զինվորների վրա քար շպրտելն անբարոյական է: Վերջին ժամանակներս մեր երկրում շատացել են միջազգայնագետներ ու վերլուծաբաններ, որոնք սկզբում քննադատում են, հետո փորձում հիմնավորել սեփական քննադատությունը՚,- նշել է արտգործնախարարը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Ուոլթերի և Մարկովիչի զեկույցների առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և ընդգծել, որ ոչ ոքի համար անակնկալ չէր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն այլ ձևաչափեր տեղափոխելու անթույլատրելիության վերաբերյալ միջնորդների հայտարարությունը: ՙՄիջնորդները բազմիցս կրկնել են, որ բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը ոչ միայն օգուտ չեն բերի, այլ նաև կարող են վնաս հասցնել: Այդ պատճառով միջնորդների հայտարարությունն անակնկալ չէր և հասցեագրված էր Ադրբեջանին, որն ամեն կերպ փորձում է խափանել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Ինչ վերաերում է Հայաստանին, այն բազմիցս կրկնել է, որ կիսում է հիմնախնդրի կարգավորման առնչությամբ միջնորդների դիրքորոշումը՚,,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Միաժամանակ Նալբանդյանը դրական է գնահատել այն փաստը, որ ԵԽԽՎ խորհրդարանականները թույլ չեն տվել ընդունել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, այսինքն՝ քվեարկել են խաղաղ կարգավորման օգտին:
Խոսելով Սարսանգի ջրամբարի վեաբերյալ զեկույցի ընդունման մասին՝ նախարարը նշել է, որ այն քննարկվել է ԵԽԽՎ սոցիալականհարցերի հանձնաժողովում՝ չնայած այն բանին, որ զեկուցողը փորձել է քաղաքական ձևակերպումներ մտցնել փաստաթղթում: Արտգործնախարարի խոսքով, հարց է ծագում՝ որքանո՞վ է ընդունելի խորհրդարանականի զեկույցը, ով, չնայած բազմաթիվ հրավերներին, չի այցելել երկիր, որի մասին փաստաթուղթ է կազմել:
ՙԹող դա այն խորհրդարանականների խղճի վրա մնա, ովքեր քվեարկել են այդ փաստաթղթի ընդունման օգտին: Ավելին, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ամենաբարձր մակարդակով հայտարարում, որ ԵԽԽՎ փաստաթղթերը, բանաձևերը, հայտարարությունները թղթի կտոր են: Մենք նման բան չենք ասում, բայց միաժամանակ պետք չէ չափազանցնել նման փաստաթղթերի նշանակությունը՚,- նշել է դիվանագետը:
Նշենք, որ հունվարի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրիցե զեկույցին` ուղղումներով: Ներկայացնելով զեկույցը` Մարկովիչը հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարի տարածքը վերահսկում է Հայաստանը, մինչդեռ «դա Ադրբեջանի տարածք էե: Նա հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական բնակավայրեր Սարսանգի ջրի մուտքին խոչընդոտելու համար, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսությունը, բուսական և կենդանական աշխարհը: Միաժամանակ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը: