


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան նախընտրական քարոզարշավի մի մասն է, որը նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել Իրանի սահմանը և հերթական անգամ ցավ պատճառել Ռուսաստանին: Նման կարծիք է հայտնե լ ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ Վայոց ձորի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
Մայիսի 26-ին Ռուբիոյի Երեւան այցը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Քոչարյանը հայտարարել է, որ այցի նպատակը մեկն է ՝ հերթական անգամ ցավ պատճառել Ռուսաստանին:
Անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք դա նախընտրական միջամտության փորձ չէ, քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ, իհարկե, դա փորձ է: "Մենք վերջին երկու ամիսներին մշտապես ականատես ենք լինում նման փորձերի։ Փոխնախագահը (Ջեյ Դի Վենս-խմբ.) մեկնել է Հունգարիա և ելույթ ունեցել Վիկտոր Օրբանի եզրափակիչ հանրահավաքում ՝ կոչ անելով քվեարկել Օրբանի օգտին: Ամեն ինչ խախտվել է: Այն, ինչ դեռ 15-20 տարի վատ էր համարվում, հիմա, չգիտես ինչու, այլ կերպ է ընկալվում", - հայտարարել է Քոչարյանը։
Միևնույն ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը դժվարացել է ասել, թե ինչ բնույթի փաստաթղթեր կստորագրվեն վաղը՝ Ռուբիոյի Երևան այցի արդյունքում: "Իմ տպավորությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան այս նախընտրական արշավի մի մասն է։ Դա իմ տպավորությունն է: Նրանք ուզում են ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները չկորցնի։ ԱՄՆ-ը Հայաստանում լուրջ շահեր չունի ։ Շահը մեկն է․ վերահսկողության տակ առնել Իրանի հետ սահմանը և ցավ պատճառել Ռուսաստանին։ Անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին մեր տարածաշրջանում փոխարինի Թուրքիան։ Դա բխու՞մ է մեր շահերից Իհարկե ՝ ոչ", - եզրափակել է Քոչարյանը ։



