


Արմինֆո. Իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Բայց առավել կարևոր է, թե դրան ինչ կհակադրի հավաքական ընդդիմությունը, որովհետև քաղաքական շրջափուլի հաջողությունը հենց դրանից է կախված: Մեկ բան է բուն ընտրություններում հաջողելը, մեկ այլ բան` դա պահելը: Միշտ մտքում պետք է պահել այն պարզ իրողությունը, որ նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը», - նշել է Աբրահամյանը:



