


Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում երկրի քաղաքացիներին կոչ է արել գնալ ընտրությունների և վերջ դնել ներկայիս կառավարիչների կառավարմանը:
"Մենք կօգտվենք յուրաքանչյուր հնարավորությունից, որպեսզի համոզենք մեր քաղաքացիներին գնալ ընտրությունների և ընտրել այնպիսի ուժեր, որոնք վերջ կդնեն Հայաստանի ներկայիս նվաստացմանը, վերջ կդնեն այս դավադիր, աղետալի ռեժիմին", - հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի տեսաուղերձը տարածել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք:



