


Արմինֆո. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ դոկտոր Բրյուս Պողոսովի և փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ:
Կողմերը քննարկել են ՀԱՀ-ին կից «Եռանկյունի» զբոսայգու, ինչպես նաև գլխավոր մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգման և ճանապարհային երթևեկության կազմակերպման նախագիծը:
Միեւնույն ժամանակ, զրուցակիցներն անդրադարձել են համալսարանի նոր մասնաշենքին առնչվող հարցերի, որի նախագծումն իրականացնում են ամերիկացի ճարտարապետները:



