


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկսվել է ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ և ԼԻՏՎԱՅԻ ԱԳ նախարար ԿԵՍՏՈՒՏԻՍ ԲՈՒԴՐԻՇԻ դեմ առ դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Լիտվայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Բանակցություններից հետո երկու արտաքին գործերի նախարարները հանդես կգան մամուլի հայտարարությամբ։



