


Արմինֆո. Հորդանանում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) իր հավատարմագրերը հանձնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդուլլահ II բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին։
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թագավոր Աբդուլլահ II-ը ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ ղեկավարությանը և հաջողություններ մաղթել դեսպան Առաքելյանին իր հետագա գործունեության մեջ։
Իր հերթին Առաքելյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը Հայաստանի և Հորդանանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար, որոնք հիմնված են ամուր պատմական հիմքերի վրա։



