


Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-իրանական երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին:
Ինչպես հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, Հակոբյանն ընդգծել է բարեկամական Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով և խաղաղ բանակցությունների միջոցով:
Իրանցի դիվանագետը ներկայացրել է Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել ռազմական գործողությունների օրերին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված հումանիտար օգնության համար:



