


Արմինֆո. Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը, ով բանավեճի մեջ էր մտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ձերբակալվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
Ինչպես պատմել է փաստաբանը, իր հետ կապ են հաստատել Օսիպյանի հարազատները և հաղորդել, որ նրան ձերբակալել են։ "Օսիպյանի գտնվելու կոնկրետ վայրի մասին նրանք տեղեկություններ չունեն, նրա հեռախոսներն անջատված են", - ասել է Երիցյանը:
Ավելին, ինչպես հաղորդել է փաստաբանը, հեռացվել է նաև Օսիպյանի Facebook-յան էջը, որտեղ նա վերջին շրջանում ակտիվորեն քննադատում էր Փաշինյանին: Նա նաև հիշեցրել է, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի և Օսիպյանի միջև՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Քիչ անց նա թարմացրել է գրառումը, նշելով, որ Օսիպյանը Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում է։
Այսօր Օսիպյանը Փաշինյանին մեղադրել է այն բանում, որ նա օգնել է Արայիկ Հարությունյանին կոռուպցիոն սխեմաներով ընտրվել Արցախի նախագահ: Ավելին, նա նշել է, որ հենց Փաշինյանն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, իսկ հիմա ադրբեջանական իշխանություններն առաջ են տանում Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու օրակարգը։ Այդ խոսքերը հունից հանել են Փաշինյանին, նա սկսել է բղավել՝ "ռադդ քաշի, համբալ", "ղարաբաղյան պսևդոէլիտները թող ռադ ըլնեն ստեղից՝ ընդհանրապես"։ "Գնայիք զոհվեիք մեր որդիների փոխարեն, Արթուր Օսիպյաններ։ Թալանչիներ, անասուններ: Գնա կորի, ինչու՞ ես կենդանի անասուն, դեռ 5000 հազար զոհվածի մասին ես խոսում։ Ռադ եղի, համբալ: Պետք էր թույլ տալ, որ հիմա փետուրներդ քամուն տային",- բղավել է Փաշինյանը։



