


Արմինֆո.Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակներում, որոնք այս տարի անցկացվում են "ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ" խորագրի ներքո, մայրաքաղաքում կանցկացվի Եվրոպական կինոյի փառատոն: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ ։
Աղբյուրի համաձայն, երևանյան հանդիսատեսի դատին կհանձնվեն 2023-2025թթ. ընթացքում նկարահանված եվրոպացի ռեժիսորների ֆիլմերը: Փառատոնը կբացվի իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի "Գրացիա" ֆիլմով:
Ծրագրում ընդգրկված են նաև Ագնեշկա Հոլանդի "Ֆրանց" ֆիլմը (Չեխիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Թուրքիայի համատեղ արտադրություն), հունգարացի ռեժիսոր Լասլո Չակիի "Կապույտ հավալուսն", իտալացի ռեժիսոր Պաոլա Կորտելեզիի "Միշտ կա վաղը", հույն ռեժիսոր Յորգոս Զոյսի "Կապոդիստրիա", Ռիչարդ Լինկլեյթերի "Նոր ալիք" ֆիլմը (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրություն): Փառատոնը կավարտի ռեժիսոր Իրժի Մադլայի "Ալիքներ" ֆիլմը (Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրություն):
Ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 21-27-ը բնօրինակի լեզվով ՝ հայերեն ենթագրերով: Ցուցադրությունների սկիզբը ՝ ժամը 19: 00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում (Վարդանանց 18): Մուտքն ազատ է: Տարիքային սահմանափակում 16+:



