
Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախի հարցին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության նշվում է, որ հանդիպման ընթացքում Արամ Ա-ն, նախ, անդրադարձել է Զատիկի միասնական ամսաթվի, բոլոր նահատակների հիշատակի օրվա սահմանմանը եւ Վատիկանի երրորդ ժողովի գումարմանը։
"Անցնելով Արցախի հարցին՝ Արամ Ա-ն ընդգծել է միջազգային երաշխիքների ներքո արցախահայության վերադարձի իրավունքը, միջազգային իրավունքին համապատասխան, եկեղեցիների և պատմական հուշարձանների պահպանումը, ինչպես նաև ներկայումս Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի առաջնորդներին անհապաղ ազատ արձակելու հրատապ անհրաժեշտությունը", - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նա խոսել է նաև Լիբանանում տիրող իրավիճակի մասին, ընդգծելով լիբանանյան պետության ինքնիշխանությունն ու նրա իշխանությունը Լիբանանի ողջ տարածքում, Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման և հրադադարի մասին համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:
Լեւոն XIV-ը հայտնեց իր ըմբռնումն ու աջակցությունը, ինչպես նաև անհրաժեշտ պարզաբանումներ է տվել իր կողմից:
Թշնամու ուժերի կողմից Արցախն ամբողջությամբ հայաթափվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։