
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու որոշումները, որոնք ուղղված են ԵՄ հետ մերձեցմանը, հանգեցնում են երկրում հասարակության պառակտման, ինչը հղի է մեծ խնդիրներով: Ըստ "Ինտերֆաքս"-ի՝ այդ մասին գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ռուսական Max հավելվածի իր ալիքում:
Հայաստանում հնարավոր ամենամեծ կորուստը նա համարել է միասնության կորուստը, նշելով, որ հենց դրանից են սկսվել խնդիրները շատ երկրներում։
Վոլոդինը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ, մասնավորապես, 2014 թվականի իրադարձությունների հետ, հիշեցրել է մերձբալթյան երկրների մասին, որոնց, նրա կարծիքով, ԵՄ մաս դառնալու ձգտումը երջանկություն չի ավելացրել:
Դեպի ԵՄ Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Պետդումայի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ առեւտուրը կտրուկ նվազել է՝ 45,4 տոկոս, ընդգծելով, որ նման բացասական միտումը պահպանվում է: Վոլոդինի խոսքով ՝ Հայաստանում աշխատող, այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են ձեռնարկությունները փակել։ "Հեռանում են՝ ապագայում անորոշության իրավիճակի և այն խնդիրների առնչությամբ, որոնք կարող են առաջանալ", - գրել է ռուս պաշտոնյան:
Վկայակոչելով փորձագետների գնահատականները՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է նրա համար արժենալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորուստ, առնվազն՝ 5 մլրդ դոլար։ "Կորուստներն ավելի շատ կլինեն։ Եվ դրանցից բնավ ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին։
Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին պարտադրում են արևմտյան ազատական արժեքներ, հալածանք է ընթանում եկեղեցու դեմ։
Ճանապարհի ընտրությունը, նախ և առաջ, ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրություն է։ Ինչ պաշտոն էլ զբաղեցնի քաղաքական գործիչը, նա պետք է դրանով առաջնորդվի", - ընդգծել է Վոլոդինը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի փոխադարձ առևտուրը 38,3%-ով նվազել է՝ կազմելով 7,6 մլրդ դոլար: Արտահանման նվազումը գրանցվել է 6,9% մակարդակում, մինչև 2,9 մլրդ դոլար՝ ներմուծման 49,2%, մինչև 4,7 մլրդ դոլար անկման դեպքում: