


Արմինֆո. Երևան է ժամանել 44 նոր տրոլեյբուս: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հրապարակելով համապատասխան տեսահոլովակ:
Տրոլեյբուսների գնման վերաբերյալ որոշման նախագծի հիմնավորման մեջ խոսքը վերբերում է YUTONG BUS ZK6128BEVG ընկերության 45 տրոլեյբուսներին, որոնք հարմարեցված են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար, ունեն 25+3 փափուկ նստատեղերով և, առնվազն, 85 ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ և ինքնավար կառավարում: Տրոլեյբուսները հագեցած են ջեռուցման և հովացման համակարգերով։ Տեխնիկայի նոր խմբաքանակը թույլ կտա շարժակազմով համալրել քաղաքային 5 տրանսպորտային երթուղիներ և զգալիորեն ավելացնել վերգետնյա էլեկտրական տրանսպորտի բարձրորակ ծառայություններից օգտվողների թիվը: Տրոլեյբուսային ցանցի զարգացումը նաեւ թույլ կտա բեռնաթափել հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ ապահովելով բնակչության անվտանգ ու ապահով տեղափոխումը էկոլոգիապես մաքուր էլեկտրական տրանսպորտով:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է ներդնել 4,3 մլրդ դրամ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 245 մարդ,՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Նախատեսվում է մինչև 280 ավելացնել ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծվող աշխատատեղերի քանակը՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Մաքսատուրքերից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ։



