


Արմինֆո.Հայաստանն ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ և Եվրամիության միջև, Ռուսաստանն ըմբռնումով կմոտենա Երևանի ընտրությանը։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:
"Իհարկե, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կվերաբերվենք ցանկացած ընտրության, որը Հայաստանի ժողովուրդը կանի։ Այնտեղ խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամությունն անհամատեղելի է։ Հայաստանում էլ դա շատ լավ հասկանում են ․.. Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել", - ասել է նա Կազանի համաժողովի հարթակներում։
"Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է, մեզ դաշնակից երկիր է։ Նա ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ մասնակից է։ Եվ, պարզապես, մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, դրանք շատ խորն են, շատ լուրջ, շատ վաղեմի ։ Եվ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին", - ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ընդգծել է Օվերչուկը։



