


Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցությունը մայիսի 15-ին ակցիա է անցկացրել նախագահի աշխատակազմի դիմաց:
Կուսակցության առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ նախագահը պետության գլուխն է: "Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ստանանք մի հարցի պատասխան․ հունիսի 7-ից հետո հպարտանալու ենք այս մարդով, թե՞ ամաչելու ենք: Մենք չենք ուզում ունենալ բրիտանական թագավորին հիշեցնող նախագահ, Մեզ պետք չէ պետության ղեկավար, որը Իլհամ Ալիևին տեսնելիս ավելի շատ է խոնարհվում նրա առջև, քան ցանկացած ադրբեջանցի պաշտոնյա, մեզ պետք չէ մի նախագահ, որը որևէ հարցի շուրջ առարկություն չունի գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին", - ասել է Էդմոն Մարուքյանը։
Նա հավելել է, որ երկրի ղեկավարը պետք է հակակշռող կողմ լինի, չստորագրի աղմկահարույց օրինագծերը, հարցումներ ուղարկի Սահմանադրական դատարան: Մինչդեռ, երկրում բոլորն ունեն զրոյական հեղինակություն ունեցող նախագահ։
Մարուքյանը կոչ է արեց ընտրողներին առաջիկա ընտրություններում քվեարկել "Լուսավոր Հայաստան" կուսակցության օգտին, այն միակ քաղաքական ուժի, որն ունի նախագահի ինստիտուտի վերաբերյալ իր տեսլականը: Քվեարկելով կուսակցության օգտին ՝ հնարավորություն կստեղծվի փոխել այդ խայտառակ ինստիտուտը։ "Նույնիսկ, եթե նա՝ ինքը, չհեռանա, մենք նրան կհեռացնենք իմպիչմենտի միջոցով։ Բայց մեր հաջողության դեպքում նա շատ արագ ինքը հրաժարական կտա", - նշել է Մարուքյանը, հիշեցնելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խայտառակ հայտարարությունը, որը վերջերս Կիրանցում հայտարարել էր, թե առաջին անգամ է տեսնում երկրի ցամաքային սահման։ "Ըստ էության, այդ մարդը կրկնում է Ադրբեջանի այն թեզերը, ըստ որոնց, Հայաստանի հետ բոլոր սահմանները պայմանական են, բացի 12,9 կմ-ից, որտեղ իրականացվել է սահմանազատում։ Ժամանակը մոտ է, մենք նրան կհեռացնենք ։ Իսկ այս խորհրդանշական ակցիայով մենք ուզում ենք ժողովրդին հիշեցնել, որ կա նաեւ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին նախագահի ինստիտուտն է, որի մասին բոլորը մոռացել են", - նկատել է քաղաքական գործիչը։



