


Արմինֆո. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչները չեն դժգոհել իրենց կենցաղից կամ սոցիալական պայմաններից, միակ բանը, որ նրանց հուզել է, եղել է Հայաստանի ապագան: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում գյուղացիների հետ հանդիպումից հետո:
«Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, ովքեր մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային.
Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար»։
Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել։ Զարմանալի էր ու տպավորիչ. ոչ մի խոսք անձնական խնդիրների մասին, միայն ու միայն երկրի ամրացման տեսլականը։ Ոգու գաղտնիքը։
Շուտով ամեն ինչ պարզ դարձավ, երբ հասկացանք, թե ովքեր են մեր զրուցակիցները։ Զորականում վերաբնակվել են լեգենդար Չարդախլու գյուղի բնակիչները։ Մարշալների ու հերոսների ծննդավայրի ոգին այսօր ապրում է այստեղ։ Կապուտաչյա , ուժեղ մարդկանց գյուղ է», - նշել է Կարապետյանը։
Նա հիշեցրել ,է որ Զորականը հայտնի է իր բացառիկ համով դեղձով։ Գյուղն ունի շուրջ 700 հեկտար հողատարածք, սակայն մշակվում է ընդամենը 100 հեկտարը։ « Չնայած որակյալ բերքին՝ գյուղում չկա կազմակերպված մթերում։ Բնակիչները ստիպված են բերքը վաճառել միայն միջպետական ճանապարհի եզրին», - ամփոփել է Նարեկ Կարապետյանը։



