


Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակելու են միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իր մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել Սյունիքում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, թե հայկական տարածքների մի մասն ադրբեջանական է:
«Դա նշանակում է, որ միակողմանի զիջումների քաղաքականությունը շարունակվելու է: Նրանք հետագայում էլ կգնան միակողմանի զիջումների։ Այդ մարդիկ չեն հանգստացել», - հայտարարել է Կարապետյանը, հավելելով, որ իշխանության ներկայացուցիչներն առաջին անգամ ասել են ճշմարտությունը՝ նման հայտարարությամբ հանդես գալով հենց Սյունիքում։
Ընդ որում, Կարապետյանը Սյունիքի բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն եւ ոչնչից չվախենալ, համոզմունք հայտնելով, որ ընտրությունների արդյունքները վերջ կդնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Այս ժամանակներն ավարտվում են: Մենք կունենանք ուժեղ երկիր, ուժեղ Սյունիք, թող ոչ ոք դրանում չկասկածի», - եզրափակել է ն



