


Եվրախորհրդի փորձագետներն էական թերություններ են հայտնաբերել Հայաստանում փողերի լվացմանն անչվող հետաքննություններում: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն` ապահովելու համար, որ իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որոնք առկա են այդ երկրում», - համոզված են կազմակերպության փորձագետները։
Ընդ որում նշվում է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանը բավականաչափ առաջընթաց է արձանագրել այդ ուղղությամբ իրավական ամուր բազա ստեղծելու գործում, արդյունավետ են համարվում նաև ֆինանսական համակարգում ձեռնարկվող կանխարգելիչ միջոցները:
«Ահաբեկչության ֆինանսավորումը հայտնաբերելու և կանխարգելելու համար մեխանիզմները բավականին գործուն են: Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունում բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից հանցավոր եկամուտները ապացուցելու, հետևելու, ձերբակալելու և բռնագրավելու համար», - ասվում է Եվրախորհրդի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։


