


Արմինֆո. Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում։ Այդ մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի ԵՄ եւ ԵԱՏՄ անդամության վերաբերյալ վերջին հայտարարությունները:
"Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ճանապարհով են նրանք ցանկանում գնալ, եւ Եվրոպան կաջակցի նրանց", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել է նա Բրյուսելում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ առաջարկել էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը: ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Երեւանի համար Հայաստանի քաղաքացիների եւ Ռուսաստանի նկատմամբ ճիշտ կլիներ՝ որպես հանրապետության գլխավոր տնտեսական գործընկերոջ, հանրաքվե անցկացնել Եվրամիության հետ համագործակցության զարգացման վերաբերյալ: Այդ դեպքում Ռուսաստանը կարող էր համապատասխան հետևություններ անել և գնալ "փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ամուսնալուծության" ճանապարհով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն դրա համար պետք է համապատասխանել նրա ստանդարտներին: Նա նշել է, որ Հայաստանը կգտնվի ԵԱՏՄ-ում՝ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր կլինի համատեղության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, Պուտինն ապրիլի 1-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ում եւ Մաքսային միությունում գտնվելն անհնար է ըստ սահմանման՝ դա տնտեսական բնույթի հարց է։



