Երկուշաբթի, 11 Մայիսի 2026 13:22
Ալինե Գրիգորյան

Կարգալույծ եպիսկոպոսը շարունակում է օգտվել Հայ Առաքելական Եկեղեցու բանկային հաշիվներից

Կարգալույծ եպիսկոպոսը շարունակում է օգտվել Հայ Առաքելական Եկեղեցու բանկային հաշիվներից

Արմինֆո.Կարգալույծ արված Արման եպիսկոպոս Սարոյանը (նախկինում Մասիացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սարոյան - խմբ.) շարունակում է գործարքներ իրականացնել Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

 

Փաստաբանը հիշեցրել է, որ Սարոյանը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ  կարգալույծ է հռչակվել, ինչը ենթադրում էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու բանկային հաշիվների նկատմամբ նրա իրավունքների դադարեցում: Զոհրաբյանի խոսքով, սակայն, Արման Սարոյանն այդ որոշումը վիճարկել է դատարանում: "Նա դիմել է դատարան ՝ խնդրելով ապահովել իր պաշտոնավարումը։ Դատարանն իր որոշմամբ արգելել է Հայոց Եկեղեցուն ձեռնարկել ցանկացած միջոց, որը կարող է խոչընդոտել Արման Սարոյանի լիազորությունների իրականացմանը՝ որպես թեմի առաջնորդ, այդ թվում ՝ ֆինանսական հաշիվների կառավարմանը: 2026 թվականի ապրիլի 1 - ի դրությամբ կարգալույծ եպիսկոպոսն արդեն իսկ հաշվից հանել է ավելի քան 15 միլիոն դրամ, և մտավախություն կա, որ նա հետագայում կշարունակի օգտագործել այդ միջոցները", - հաղորդել է փաստաբանը։

 

Ըստ Զոհրաբյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ դատարանը չի կարող է քննել նման վեճերը, քանի որ ինչպես Հայաստանի օրենսդրությունը, այնպես էլ միջազգային պայմանագրերը երաշխավորում են Եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը։ "Օրինակ, միջազգային նորմերը, այդ թվում' ՀՀ սահմանադրությունը, արգելում են խտրականությունը կանանց նկատմամբ. Միևնույն ժամանակ, եկեղեցական կյանքում շատ առումներով կանանց չի թույլատրվում որոշակի կարգավիճակներ ունենալ և մասնակցել որոշ գործընթացների: Օրինակ, կինը չի կարող դառնալ եպիսկոպոս, կամ բարձրանալ զոհասեղանին։ Օրենքի տեսանկյունից դա խտրական վերաբերմունք է, բայց ոչ միջազգային իրավունքը, ոչ էլ Հայաստանի սահմանադրությունը չեն դիտարկում այդ հարցը պետական կարգավորման համատեքստում", - պարզաբանել է փաստաբանը։

 

Երկրորդ, Զոհրաբյանը նշել է, որ դատարանը ՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ, գործը փաստացի քննել է որպես աշխատանքային վեճ ։ "Այսպիսով, ստացվում է, որ դատական կատարածուն ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթները և Սարոյանին նման լիազորություններ տվել", - ուշադրություն է հրավիրել փաստաբանը:

 

Զոհրաբյանի խոսքով՝ այդ առնչությամբ դիմում է ներկայացվել դատարան՝ հայցի ապահովման միջոցները վերացնելու պահանջով, սակայն դատարանը մերժել է այն: Ավելի ուշ, ինչպես շարունակել է փաստաբանը, միջնորդություն է ներկայացվել նաև պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ, ինչի կապակցությամբ ապացույցներ են ներկայացվել մսխված միջոցների մասին, սակայն այն էլ է մերժվել է: Ընդ որում, ինչպես նկատել է փաստաբանը, Սարոյանը հայցեր ներկայացնելիս տարբեր անուններով է ստորագրել. սկզբում նա օգտագործել է իր աշխարհիկ անունը, իսկ հետո ստորագրել է որպես եպիսկոպոս Գևորգ Սարոյան, այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերի տարբերությունն ընդամենը մի քանի օր է: Զոհրաբյանի խոսքով, սակայն, այդ փաստը ևս անտեսվել է։

 

"Մինչդեռ, եպիսկոպոսի պաշտոնազրկումը և կարգալույծ հռչակումը տարբեր բաներ են, քանի որ, մի դեպքում, խոսքը պաշտոնի մասին է, մյուս դեպքում ՝ հոգևոր կարգավիճակի։ Հիշեցնեմ, որ նույն գործի շրջանակներում քրեական գործ է հարուցվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսի, վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ: Սա խայտառակություն է", - ընդգծել է Զոհրաբյանը։

 

Նա հիշեցրել է, որ այդ գործով քննիչը  կաթողիկոսի նկատմամբ բացակայության արգելք է կիրառել և ապօրինի հիմնավորում ներկայացրել: "Կաթողիկոսի նկատմամբ բացակայության արգելքի կիրառման հիմնավորման մեջ նշվել է, որ դա անհրաժեշտ է նրա փախուստը կանխելու համար՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ ։ Հիմնավորման մեջ ասվում էր, որ Վեհափառն արդեն մի քանի անգամ մեկնել է երկրից, ինչը հիմք է հանդիսացել այն մտավախության համար, որ նա կարող է լքել Հայաստանի տարածքը և այլևս չվերադառնալ", - հիշեցրեց Զոհրաբյանը։

 

Սակայն, ինչպես նշել է փաստաբանը, դատարանը հետագայում որոշում է կայացրել, որ կաթողիկոսի տեղաշարժերի պատմության առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա փախուստի մտադրության մասին պնդման համար: Փաստաբանն ուշադրություն է հրավիրել, որ այս իրավիճակում ՀՀ Քննչական կոմիտեն չէր կարող հաստատել մեղադրանքը և գործն ուղարկել դատարան, քանի որ դրա համար հիմքեր չկային: "Արդյունքում՝ նրանք, պարզապես, կասեցրել են քրեական հետապնդման ժամկետը և հայտնել, որ միջազգային հարցում են ուղարկել այս գործով և սպասում են պատասխանի։ Սակայն, երբ մենք մեր կողմից խնդրեցինք ներկայացնել այդ միջազգային հարցումը, որպեսզի կարողանանք բողոքարկել, մեզ հայտարարվեց, որ դա նախաքննական գաղտնիք է։ Սա եւս մեկ անգամ հաստատում է նրանց գործողությունների անօրինականությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հետապնդման փաստը", - ընդգծել է Զոհրաբյանը։

 

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց Գարեգին Բ   կաթողիկոսի հունվարի 10 - ի կարգադրությամբ Արման Սարոյանը (նախկինում ՝ Գևորգ եպիսկոպոս-խմբ.) ազատվել էր Մասիացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Հունվարի 27-ին այդ որոշումը դատական կարգով վիճարկելու և կարգադրությանը չենթարկվելու համար նա կարգալույծ էր հռչակվել։ Դրանից հետո թեմի առաջնորդ էր նշանակվել Ռուբեն Զարգարյանը։ Ավելի ուշ դատարանը պարտավորեցրել է Սարոյանին վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ