


Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ այդ երկիր այցի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովն "աննորմալ" է որակել Երևանի կողմից "բացարձակ հակառուսական արտահայտություններին հարթակ" տրամադրելը, քանի որ, նրա կարծիքով, դա չի համապատասխանում Երևանի հետ իրենց հարաբերությունների ոգուն: Պեսկովը պարզաբանել է, որ Մոսկվայի համար անհասկանալի է, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել "հավասարակշռել" այդ արտահայտությունները, հաղորդում է ՌԲԿ - ն:
Մինչդեռ, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ:
"Կարևորն այն է, որպեսզի Հայաստանը հակառուսական դիրքեր չզբաղեցնի ։ Ահա թե ինչն է մեզ համար գլխավորը", - հայտարարել է նա՝ Երեւանում Եվրամիության հետ գագաթնաժողովի անցկացման համատեքստում, որին մասնակցել է նաեւ Կիեւը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ սպառնացել էր հարվածել Մոսկվային՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը: Նա արտասահմանյան առաջնորդներին խորհուրդ էր տվել հրաժարվել շքերթին մասնակցելուց։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանում չի մոռացվի Երևանի լռությունը Մոսկվայի հասցեին Զելենսկու այդ "ահաբեկչական հայտարարությունների" ֆոնին: Ավելին, նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, և նրան բողոք էր ներկայացվել այդ կապակցությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



