


Արմինֆո. Մայիսի 11-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ինչպես նշում է աղբյուրը, մայիսի 11-15-ը հանրապետության որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին ՝ հարավ-արևմտյան՝ մինչեւ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում ՝ մինչեւ 16-20 մ/վ:
Շիրակի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +17 - +22, Կոտայքի մարզում ՝ +17 - +25: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +17 - +21, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +20 - +24: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +21 - +27: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +16 - +26 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +24 – 28: Արմավիրում ցերեկը սպասվում է +25 - +28 աստիճան տաքություն ։ Վայոց Ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +16 - +28, Սյունիքի մարզում ՝ +14 - +29:
Երևանում մայիսի 11-15-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպների ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 16-19 մ/վ-ի: Ընդ որում, մայիսի 11-ի ցերեկը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան:



