


Արմինֆո. Երեւանում մի շարք կենտրոնական փողոցներ փակ են լինելու Գինու փառատոնի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
"Երևանյան գինու օրեր" փառատոնի անցկացման նպատակով Սարյան - Պուշկին խաչմերուկից մինչև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան - Թումանյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցի խաչմերուկ հատվածները կփակվեն հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-ից մինչև 22:30-ը", - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:



