


Արմինֆո. ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում քվեարկության օրվանից 30, 20 եւ 10 օր առաջ բնակչության ռեեստրը վարող պետական լիազոր մարմինը պարտավոր է հրապարակել ընտրողների ընդհանուր թիվը, ինչպես նաեւ նշել ընտրողների թիվը' ըստ ընտրական տեղամասերի, նախընտրելի ընտրական տեղամասն ընտրած ընտրողների եւ չգրանցված ընտրողների թիվը:
Ինչպես հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները 30 օր առաջ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 482 872 մարդ, որից ՝ ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թիվը 586 է, չգրանցված ընտրողների թիվը ՝ 16:



