


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 7-ին ճեպազրույցում։
Վարչապետը նշել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ մասին անձամբ տեղեկացրել է ՌԴ նախագահին։ Որպես պատճառ նա նշել է նախընտրական քարոզարշավի մեկնարկը։
Նշենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։



