
Արմինֆո.Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, իր Եկեղեցին և իր մշակույթը։ Հենց այդ պատճառով էլ Սամվել Կարապետյանի թեկնածությունն այդքան կարևոր է Հայաստանի համար։ Այդ մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ Եկեղեցուն առնչվող իրադարձությունները և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը միայն ընդգծում և խորացնում են առկա մտավախությունները: Այդ գագաթնաժողովում սարսափելի հայտարարություն արվեց, որը բռնություն էր հայ ժողովրդի նկատմամբ ։ "Շատերն ինձ հարցեր էին տալիս մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին։ Մի բան կասեմ. ես երբեք չեմ տեսել, որ այս կամ այն երկրում նման հավաք անցկացվի, եւ, ընդ որում, չընդունվի ներդրումների հետ կապված որեւէ պարտավորություն եւ որեւէ էական խոստում չտրվի այդ երկրի ժողովրդին", - հայտարարել է Ամստերդամը։ Նրա ասելով՝ գագաթնաժողովի ընթացքում չի ներկայացվել որևէ հարց, որը կարող է օգուտ բերել Հայաստանին և հայ ժողովրդին: Փոխարենը, ինչպես նա ուշադրություն է հրավիրել, քննարկվել են այլ երկրների շահերը՝ տարբեր առևտրային երթուղիների զարգացման առնչությամբ, ոտնձգությունները Հայաստանի մյուս գործընկերների դեմ։ "ԵՄ-ը հետ է կանգնել իրավունքի գերակայությանն աջակցելու իր պարտավորություններից", - հայտարարել է Ամստերդամը, ընդգծելով, որ ոչ մի անգամ չի արծարծվել բանտերում ծանր պայմաններում պահվող քաղբանտարկյալների թեման:
Փաստաբանը նաև հիշեցրել է, որ Փաշինյանը չի հիշատակել Ադրբեջանի կողմից Հայաստանի 200 քառ.կմ տարածքի օկուպացման փաստը և չի անդրադարձել Բաքվի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը: "Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի շահերը կարող են չհամընկնել հայ ժողովրդի շահերի հետ", - նշել է Ամստերդամը, հավելելով, որ իր ներկայացրած կազմակերպությունը պատրաստել է 140 էջանոց զեկույց, որում ներկայացվում և դատապարտվում են Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության սխալները:
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ փաստաբանը նշել է այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ ներկայիս իշխանության վերընտրվելու դեպքում: "Ես հնարավորություն եմ ունեցել շփվելու ոչ միայն Սամվելի հետ, ում ես վաղուց եմ ճանաչում, այլ նաեւ՝ Նարեկի հետ, ով ամբողջովին նվիրվել է քարոզարշավին եւ կարողացել է մարդկանց բացատրել, թե որքան էքզիստենցիալ է այդ ընտրությունը", - նշել է Ամստերդամը, հավելելով, որ ԵՄ վարքագիծն ամոթալի է, այդ կառույցն իրավունք չունի միջամտել հայաստանյան ընտրություններին։
Ոչ պակաս խայտառակություն է Սամվել Կարապետյանի կողմնակիցների խոսակցությունների գաղտնալսումն ու հրապարակումը, ինչը խոսում է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման մասին: Փաստաբանը առանձին խոսակցությունների կոնկրետ օրինակներ չի բերեց, նշելով միայն, որ հայ գործընկերներն արդեն մանրամասն ներկայացրել են այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդուհանդերձ, ըստ իրավապաշտպանի, այս ամենը ավտորիտարիզմի և իշխանության չարաշահման վառ օրինակ է՝ ի շահ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի: